Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են», - հավելեց Թադևոսյանը։

 

--00—ԱՊ