«Զանգեր» կոչվող հատվածում փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

photo_2024_03_20_09_50_02.thumb_

Մարտի 26-ին, ժամը 18։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում, ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել, որոնք խոչընդոտում են երթևեկությանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:

Փրկարարները նշված հատվածում իրականացրել են հերթապահություն:

--00—ՅՄ