Տաթև վանական համալիրի մոտ մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել, օգնել են փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

photo_2024-01-15_08-21-20

Հունվարի 14-ին, ժամը 12:19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանական համալիրի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 13։00-ից 23։12-ը ընկած ժամանակահատվածում փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:

--00—ՅՄ