309 մլն դրամ՝ 20 պիկապի համար․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

դ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի, գնման պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ-ի հետ՝ 20 պիկապ ձեռք բերելու վերաբերյալ։ Պիկապները «Միցուբիշի L200» մակնիշի են, որի մեկ միավորի արժեքը 15 մլն 450 հազար դրամ է՝ մոտ 40 հազար դոլար։ Ընդհանուր 20 պիկապի համար հատկացվել է 309 մլն դրամ՝ 792 հազար դոլար։ Նախատեսված գումարից 108 մլն դրամը կվճարվի սկզբում, իսկ մնացած մասը` հետագայում։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ