Հակամարտության սրման մեղավորն Իսրայելն է․ Կատարի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1121444

Կատարը մտահոգություն է հայտնում Գազայի հատվածում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև կողմերին կոչ է անում դադարեցնել էսկալացիան և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարում է Կատարի ԱԳՆ-ն։

«Արտաքին գործերի նախարարությունը համարում է, որ լարվածության սրման պատասխանատվությունը բացառապես Իսրայելինն է, քանի որ իրավիճակի սրումը պայմանավորված է Պաղեստինի ժողովրդի իրավունքների շարունակական խախտումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ