ՀՀ պոլիկլինիկաներում հաշվառված Արցախից տեղահանված հայրենակիցները կարող են ստանալ պատվաստումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

պա

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր այն հայրենակիցները, ովքեր արդեն հաշվառված են պոլիկլինիկայում/ամբուլատորիայում, կարող են դիմել և ստանալ հերթական պատվաստումները` ըստ տարիքային խմբի, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով Երևանում և բոլոր մարզերում ստեղծվել են արտագնա շարժական պատվաստումային խմբեր, որոնք կազմակերպում  և իրականացնում են պատվաստումային գործընթացը կեցության վայրերում:

Չպատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով անձանց առաջնահերթ պատվաստումներն իրականացվում են ներկայացված աղյուսակի համաձայն»:

--00—ԼՀ