Toyota-ն Աշտարակի կամրջի մոտ բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_3

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ոունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ