Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Չինաստանում քննարկել է երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

screenshot_9_v1.thumb_

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Գուան Յուֆեի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

--00—ՅՄ