Վրաստանն արձագանքել է Հայաստանի համար զենքի տարանցման վերաբերյալ Ադրբեջանի բողոքին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

վր

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումը և այդ կապակցությամբ Բաքվի բողոքները։

«Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական միջոցներ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկային կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակներին, ցանկացած երկիր իրավունք ունի դրանք ձեռք բերել»․- նշել է Դարչիաշվիլին ։

«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններով օգտվելու մեր տարանցման գործառույթից»,- ասել է արտգործնախարարը։

--00—ԼՀ