Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_10

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։ Այս մասին հայտնում է Բելտան։

Միջոցառման վայր է ընտրվել Բելառուսի Ազգային գրադարանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտոնյաները չեն մասնակցում այս նիստին, իսկ արդեն վաղը ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին չի մասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

--00—ՅՄ