Flyone Armenia-ն հայտարարում է 50% գնիջեցում Սև ուրբաթի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

ու

FLYONE ARMENIA ավիաընկերությունը համաշխարհային Սև ուրբաթի կապակցությամբ հայտարարում է 50% գնիջեցման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավիաընկերությունից հայտնում են, որ միայն 2023 թ․նոյեմբերի 24- 26-ը հնարավոր է ձեռք բերել ավիատոմսեր՝ օգտագործելով BLACKWKD պրոմո կոդը՝ վճարելով դրանց արժեքի միայն կեսը։ 

Զեղչված ավիատոմսերը հնարավոր է ձեռք բերել www.flyone.am պաշտոնական կայքում  կամ բջջային հավելվածում:

Ակցիայի պայմանները.

Flyone Armenia-ի բոլոր ուղղությունները՝ բացառությամբ Շարմ Էլ Շեյխ և Թել Ավիվ:
Գնիջեցման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբերի 24-26-ը,

ճանապարհորդության ժամկետը՝ 2024 թվականի հունվարի 15-ից մինչև 2024 թվականի մարտի 30-ը,

զեղչը գործում է միայն տոմսի գնի համար, լրացուցիչ ծառայություններն ու ադմինիստրատիվ ծախսերը ներառված չեն ակցիայի շրջանակներում:

--00—ԼՀ