Փաշինյանը շատ խիզախ է գտնվել, չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ Օ՛Բրայեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

դդ

Վարչապետ Փաշինյանը մեծ համարձակություն ցուցաբերեց, հստակ հասկացրեց` ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանների բացման և Արևմուտքի հետ իր հարաբերությունների ընդլայման ուղղությամբ: Նա չի ցանկանում, որ Հայաստանն ամբողջությամբ կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախկինում էր։  Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը․

«Փաշինյանը նաև համարձակություն ցուցաբերեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գործում, որն էլ թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր հարաբերությունները անվտանգային ոլորտում և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականը։

Օ՛Բրայենի խոսքով՝ Հայաստանին աջակցության ցանկացած փաթեթ ողջունելի կլինի․ «Սակայն այն, թե ինչպես ԵՄ-ն դա կանի, իրենց հայեցողության ներքո է»։ 

Վաշինգտոնից նշում են՝ վճռական են աշխատել եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ ցույց տալու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության որդեգրած բարեփոխումների քաղաքականությունից։ 

--00—ՍՊ