Ռուս սենատորները պարբերաբար շփվում են հայ գործընկերների հետ, հարաբերության սառեցման մասին խոսք չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

karasini10

Ռուս սենատորները պարբերաբար շփվում են հայ գործընկերների հետ թե՛ ուղիղ, թե՛ տեսակապով, թե՛ դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ-ն հայտնել էր, որ չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Միևնույն ժամանակ, նախապես նշվել էր, որ Երևանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ սառեցված չեն և չկա որոշում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք կան խոսակցություններ խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորը պատասխանել է․ «Մենք այդ մասին չենք խոսում և չենք մտածում։ Մենք մտածում ենք այն մասին, որպեսզի մեր հարաբերությունները լինեն հագեցած իրական բովանդակությամբ և լինեն ակտիվ»։

Միաժամանակ Կարասինն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշումներն ընկալվում են «ափսոսանքի զգացումով»։ Միաժամանակ հաշվի է առնվում նաև Երևանի դիրքորոշումը, որ երկիրը մնում է ՀԱՊԿ անդամ, հավելել է նա․ «Բայց նման որոշումը (ՀԱՊԿ ԽՎ չգալ-խմբ.) բնականաբար ցավալի է, մենք կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- եզրափակել է ռուս օրենսդիրը։

--00—ՅՄ