Ուկրաինայի ֆինանսավորման հարցում Սպիտակ տունն ու հանրապետականները փակուղում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

«Ամերիկայի Ձայնը» գրում է․ «Ուկրաինական բանակը տեսանյութ է հրապարակել, ուր պատկերված է ռուսական ռազմուժի գործողություններից մեծապես վնասված Խերսոն քաղաքը:

Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ աջակցության փաթեթը՝ նախագահ Բայդենի վարչակազմից պահանջելով ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանն անանցանելի դարձնելու համար:

Հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է. «Մենք՝ հանրապետականներս, շատ լուրջ ենք վերաբերվում հարավային սահմանի ամրապնդմանը։ Օրական ունենում ենք 10 հազարից ավելի ապօրինի ներգաղթյալ։ Առաջին հերթին պետք է պաշտպանենք մեր սահմանը»:

Սպիտակ տունն արձագանքել է, թե հանրապետականներն անտեսել են պետական սահմանին և ներգաղթին վերաբերող իր առաջարկը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ