Իմ սարքած ստադիոնում ՀՖՖ-ի 30-ամյակն են նշում, ինձ հրավիրատոմս չեն ուղարկում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_5

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեկտեմբերի 23-ին նախատեսված է ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան նաեւ ՀՖՖ նախագահի ընտրություններ: Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, իսկ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն: 

Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՖՖ նախկին նախագահ,  ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը, անդրադառնալով ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին, նկատում է՝ ընտրությունն արդեն կատարված է, ապա մանրամասնում է. «Ավելի ճիշտ՝ նշանակումը, Արմեն Մելիքբեկյանը նշանակվել է ՀՖՖ-ի նախագահ, իսկ նշանակումը կատարել է ՀՖՖ նախագահի տեղակալ Արմեն Նիկողոսյանը, որովհետեւ առաջին անգամ էլ Արմեն Մելիքբեկյանը Արմեն Նիկողոսյանի շնորհքով եւ հնարավորություններով դարձավ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Երկրորդ անգամ էլ»։

Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնի համար առաջադրված կոնկրետ 2 թեկնածուներին, նրանցից որի՞ դեպքում հայկական ֆուտբոլը կշահի, Ս․ Աբրահամյանը նշում է․ «Ոչ մեկի` ո՛չ Մելիքբեկյանի, ո՛չ Օզբիլիսի, որովհետեւ մի անգամ էլ են Օզբիլիսին ուղղորդել, օգտագործել, ինչի համար ափսոսում եմ, որովհետեւ շատ լավ ֆուտբոլիստ էր։ Նորից եմ նշում՝ նա մի անգամ արդեն հենց Արմեն Նիկողոսյանի հորդորով արջի ծառայություն մատուցեց որոշակի անձանց նկատմամբ։ Այնպես որ, որպես ֆուտբոլիստ, Օզբիլիսին ես շատ եմ գնահատում, բայց ընտրություններ, որպես այդպիսին, մեզանում չկան ու չեն լինելու։ Ու այն դժգույն, զզվելի մթնոլորտը, որ հայկական ֆուտբոլում է տիրում, դրա միակ պատասխանատուն օրվա պատասխանատուներն են՝ Արմեն Մելիքբեկյանն եւ Արմեն Նիկողոսյանը, ինչի համար շատ եմ ցավում ու ափսոսում»։ Ս. Աբրահամյանը, ըստ էության, ակնարկում է, որ ճիշտ են այն լուրերը, որ Օզբիլիսի թեկնածությունը հենց ՀՖՖ նախագահությունն է առաջ քաշել` մրցակցային պայքարի իմիտացիա ստեղծելու համար:

Այդուհանդերձ, երկու քիչ թե շատ դրական գործոն է առանձնացնում Ս․ Աբրահամյանը․ «Առաջինը Հայաստանի ազգային հավաքականն է, այն էլ ոչ թե արդյունքները, այլ՝ հավաքական պոտենցիալը, եւ երկրորդը՝ մեր ֆուտբոլասեր հասարակությունը, որ անտրտունջ մեծ հույսեր ունի Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված, չնայած երկու դեպքում էլ ֆուտբոլի ֆեդերացիայի լուման անգամ չկա։ Առաջինի դեպքում ֆան ակումբներն իրենք են ձեւավորել, որ ամեն ինչով պաշտպանում են հայկական ֆուտբոլի շահերը, երկրորդ դեպքում բոլորը Ռուսաստանի հայ մարզիկներն են, լեգեոներները հիմնական։ Ցավոք սրտի, մեր աճեցրած ֆուտբոլիստների ապագան, անկախ նրանց ցուցադրած արդյունքներից, որ տեսնում էինք, հիմա դա էլ չկա»»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ