Նիկոլին Ղարաբաղի հարցով խփելը հայրենիքի դավաճանություն է. Սուրեն Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Ընդդիմությունները նոր իշխանությանը կարող են խփել երկու առանցքային խնդրով՝ Ղարաբաղի հարցով և հայ-ռուսական հարաբերություններով։ Ղարաբաղով խփելը դավաճանություն է հայրենիքի և պետության հանդեպ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը։

«ՀՀ նոր իշխանության առջև 2 առանցքային խնդիր կա՝ Ղարաբաղի հարց և հայ-ռուսական հարաբերությունները։ Սա խնդիր է, որոնց միջոցով կարող ես խփել, ցավացնել, բայց  20 տարի ընդդիմություն լինելով, այդ հարցերը երբեք չենք շահարկել, որովհետև դավաճանություն է սեփական հայրենիքի և պետության նկատմամբ։ Հանգի՛ստ թողեք, Ղարաբաղին էլ, հայ-ռուսական հարաբերություններն էլ։ Որոշակի քաղաքական շրջանակներ այդ բոլորը շահարկման թեմա են դարձնում իշխանություններին խփելու համար»,- ասել է Աբրահամյանը։

Նախկին նախարարի խոսքով՝ առայժ սեղանին տարածքների հարց չկա, իսկ իշխանության խելքը տեղում է, բոլորի հետ կխորհրդակցեն։

Մանրամասները՝ տեսանյութում։