Թուրքիայի ՊՆ ղեկավարը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերոջը Մակրոնի որոշման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1
Ermenihaber-ը գրում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար, գեներալ Հուլուսի Աքարի և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակի, ռազմական ոլորտում թուրք-ֆրանսիական համագործակցության հարցեր:

Կողմերը խոսել են նաև Մակրոնի հրամանագրի մասին, համաձայն որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում ճանաչվել էր որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Աքարը ֆրանսիացի գործընկերոջը փոխանցել է այդ հրամանագրի ստորագրության կապակցությամբ թուրքական կողմի ունեցած մտահոգությունը:

Հիշեցնենք, որ Մակրոնն դեռ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում էր խոստացել ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: