Երևանի ձորերից մեկում բռնկված կրակի դեմ պայքարում են հրշեջ-փրկարարները, պարեկները և քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

փր

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։



Ժամը 12․00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում Վիլնյուսի փողոցի մոտակայքում գտնվող ձորում հրդեհ է բռնկվել, և կա վտանգ, որ այն, հնարավոր է, տարածվի։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, իսկ ձորի հակառակ կողմում՝ դեպի Դավիթ Բեկի փողոց տանող հատվածում, կրակի դեմ պայքարում են թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։



Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ