Իշխանությունը աղավաղում է եղելությունը. ինչու՞ Հ1-ը չի հեռարձակելու Կաթողիկոսի ելույթը .մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

մա

Ինչպես արդեն հայտնի է դարձել, Հանրային հեռուստաընկերությունով Ամանորի կեսգիշերին մոտ չի հեռարձակվելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը։ Այս տեղեկությունը հրապարակելուց հետո փաշինյանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը գրել է, թե իբր Վեհափառը ուլտիմատում է ներկայացրել՝ պահանջելով իր ամանորյա ուղերձը հրապարակել գիշերը 24:00-ին, ինչը, ըստ մեր տեղեկությունների, ոչ մի կապ չունի իրականության հետ։

Ըստ 24News-ի աղբյուրների, Հանրային հեռուստաընկերությունը Մայր Աթոռին առաջարկել է Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը հրապարակել Լուրերի հաղորդման ժամանակ և ոչ թե ՀՀ վարչապետի խոսքից առաջ, ինչպես եղել է նախկինում։ Այսինքն, իշխանությունները որոշել են Հայոց հոգևոր առաջնորդի խոսքն ու Հայրապետական բարեմաղթանքը հավասարեցնել սովորական մի լուրի մակարդակին, ինչն էլ, բնականաբար, անընդունելի է եղել Մայր Աթոռի համար։ Շեշտենք, որ մեր տեղեկությունների համաձայն, Մայր Աթոռը չի պահանջել հրապարակել Վեհափառի ելույթը ժամը 24:00-ին, այլ այնպես, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին։

Փորձեցինք  կապ  հաստատել  Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, սակայն վերջինս չի արձագանքել մեր հաղորդագրությանը:

Մերի Մանուկյան

--00--ԼՀ