Ոտքերով ու ձեռքերով հարվածել է կնոջը․ մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

Capture

Երեկ՝ հունվարի 2-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը  15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմինե Խ․-ն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ