«Նրանց հանդիպման օրը դեռ որոշված չէ»․ Պեսկովը՝ Էրդողան-Պուտին հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

photo_2024-01-11_14-45-13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական կապի անհրաժեշտություն կա, նրանց հանդիպման օրը դեռ որոշված չէ։ Այդ մասին հայտնել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չնայած ժամանակը դեռ ընտրված չէ, դա կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով, և վաղ թե ուշ այդ շփումը տեղի կունենա»,- նշել է Պեսկովը։

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկու երկրների ղեկավարները կարող են   հեռախոսազրույց ունենան, իսկ համաձայնությունը հնարավոր  է ձեռք բերել այդ ընթացքում։

«Պուտինի և Էրդողանի միջև միշտ էլ շփման անհրաժեշտություն կա, և դուք գիտեք, որ կա պայմանավորվածություն, որ նրանք կհանդիպեն»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Պուտինն անձամբ հայտնել է Թուրքիա մեկնելու իր պատրաստակամության մասին։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ