Պեսկովը հերքել է Պուտին-Էրդողան կայանալիք հանդիպման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

պուտինէրդողան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը  հերքել է տեղեկություններն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին հանդիպելու են Ստամբուլում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Առայժմ նախագահ Պուտինի ծրագրերում մարտի 5-ի կապակցությամբ հանդիպում չկա»,- այս մասին հաղորդել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահի պլաններում չկա նաև Ստամբուլ մեկնելը։

Պեսկովը նաև նշում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շփումը տեղի է ունենում առաջին հերթին Իդլիբի շուրջ ճգնաժամի քննարկման համար։

Հիշեցնենք, որ Փետրվարի 26-ին Էրդողանը թուրք լրագրողներին հայտնել էր, որ ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մարտի 5-ին՝ Ստամբուլում: Էրդողանը նաև կրկին կարծիք էր հայտնել, որ իր երկրի զինված ուժերի սիրիական Իդլիբում գտնվելը օրինական է․ «Դա թույլ է տալիս Ադանայի համաձայնագիրը»։

Տեսանյութեր

Live

Լրահոս