Մենք շարունակում ենք մեր շփումները նաեւ Ղարաբաղի հայերի հետ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

պե

Ռուս զինվորականները Ղարաբաղում տառակերությամբ չեն զբաղվում, այլ կատարում են իրական գործ, օգնում են տարհանել խաղաղ բնակչությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք շարունակում ենք մեր շփումները նաեւ Ղարաբաղի հայերի հետ։ Որովհետեւ մեր զինվորականները չեն զբաղվում, գիտեք, տառակերությամբ։ Նրանք կատարում են կոնկրետ գործեր, կատարում են խաղաղապահի իրենց դերը, օգնում տարհանել քաղաքացիական բնակչությանը, առաջին հերթին՝ երեխաներին, վտանգավոր գոտիներից, այդ աշխատանքը շարունակվում է թե՛ ցերեկը, թե՛ գիշերը»,- ասել է Պեսկովը։

 --ԼՀ--