Հույս ունեմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1705510107-1705509466-419216054_763397445821271_8086291314214362591_n

Երկու տարի առաջ ես աջակցության փորձեր էի անում։ Մենք առաջին հաջող միջնորդությունն ունեցանք, երբ Ադրբեջանը ազատ արձակեց 15 ձերբակալվածի, իսկ Հայաստանն Ադրբեջանին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Դա հաջող փորձ էր, բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Այս մասին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ինձ հայտնի է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն առ այն, որ նրանք ցանկանում են երկկողմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան շատ միջնորդների, այդքան շատ շահագրգիռ կողմերի դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի հակասական և անարդյունավետ: Հաջողություն եմ մաղթում նրանց։ Ես մեծ հույս ունեմ, որ նրանք լուծում կգտնեն և մոտ ժամանակներս կստորագրեն խաղաղության համաձայնագիրը»,-ասել է Ղարիբաշվիլին։

--00—ՅՄ