Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե իբր Հայաստանը շահագրգիռ չէ խաղաղության համաձայնագրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

նկար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասուլիս է տվել՝ հայտարարելով, թե իբր այն պնդումը, թե Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանամերձ շրջաններում, ընդամենը Հայաստանի կողմից հնարավոր ռազմական սադրանքները կոծկելու քայլ է, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այխան Հաջիզադեն նաև հայտարարել է, թե իբր Հայաստանը շահագրգիռ չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ իբրև թե դեմ է հաշտության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները բացառող կետերին, և որ իբչև թե խրախուսում է հետագա խախտումները նույնիսկ համաձայնագրի տեքստի պատրաստման ժամանակ։

«Հայաստանը առաջ է քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «միջազգային մեխանիզմներ» և «միջազգային երաշխիքային ինստիտուտ»,- ասվում է հայտարարության մեջ։ 

--00—ԼՄ