Արավուս գյուղի ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու հանգամանքներն ուսումնասիրվում են. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. Որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել եւս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել: Այս մասին ՊՆ-ից փոխանցեցին 24News-ին՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որոնց համաձայն՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են գյուղին պատկանող ոչխարներ։

«Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության», - մասնավորապես նշեցին ՊՆ-ից։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ