Ադրբեջանցիները չեն կրակել, հայհոյել են. Սյունիքի Արավուս համայնքում իրավիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News 

Այս գիշեր Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Նա նշեց, որ բնակիչների մոտ խուճապային իրավիճակ չկա և ամեն բան կարգին է։

«Չեն կրակում, ուղղակի հայհոյում են, բայց դե հայհոյելն ինչ ա, հայհոյում են, թող հայհոյեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15–ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդել էր, որ այդ գիշեր ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։ Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու:
Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ