Անգամ ՔՊ-ականներն են առարկել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 20, 24News

qpp

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝  համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։

Բանն այն է, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։

Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:  Մեզ ասացին, որ Փաշինյանը զգուշացրել է նաեւ, որ արտահոսքեր չլինեն, մինչեւ թիմում գան ընդհանուր հայտարարի։

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը՝ Հռչակագրի մեջ ամրագրված նպատակները վերափոխելու հետ կապված, որոնց թվում՝ Վլադիմիր Վարդանյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

--00--ԼՀ