Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսը իր արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

դու

Հունվարի 25-ին Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանն իր հյուպատոսական արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրեն Շեիխ Մակթում Բին Բուտի Ալ Մակթումին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մաղթելով հաջողություն առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ՝ գրասենյակի տնօրենը կարևորել է երկու բարեկամ երկրներին կապող քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև առևտրային ներդրումային ծրագրերի ընդլայնումը։

--00—ԼՀ