Քերոբյանը և Դուբայի շեյխի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-ում ներդրումային հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

Քերոբյան

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթում անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ և քննարկել Հայաստանում ներդրումային հնարավորությունները։

Քերոբյանը Դուբայում մասնակցում է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա միջոցառումներին։

--00—ՄՀ