Ինտերը հյուրընկալվելիս հաղթեց Ֆիորենտինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

GE9FheXXsAAyGIp-680x375

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունել էր «Ինտերին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Խաղի միակ գոլը 14-րդ րոպեին խփեց միլանցիների հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։

«Ինտերը» 21 խաղից հետո 54 միավորով վերադարձավ առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Յուվենտուսին», որը 22 խաղից հետո ունի 53 միավոր։

«Ֆիորենտինան» 34 միավորով 5-րդ տեղում է։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ