Ինտերը հաղթեց Էմպոլիին, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

1133782

Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Էմպոլիին»։

Հանդիպումն ավարտվեց Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Միլանյան թիմի կազմում աչքի ընկան Ֆեդերիկո Դի Մարկոն և Ալեքսիս Սանչեսը։

Հենրիխ Մխիթարյանը տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց խաղի մեկնարկից՝ փոխարինվելով 84-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Ինտերը» շարունակում է վստահորեն գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 79 միավոր։ «Էմպոլին» 25 միավորով 17-րդն է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ