Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն չարաշահումների գործով անցնող 7 անձից 4-ը պաշտոնյա է. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված կոռուպցիոն չարաշահումների գործից ՀՀ քննչական կոմիտեն 24News-ին տեղեկացրեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։

«Դատարանն ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։ Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1ամսով»,- պարզաբանեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ այս գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։

 

--00—ԱՊ