Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով՝ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպարյանը: ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:

--00—ԼՀ