«Քովիդի գործով» «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի աշխատակցի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1056990.thumb_.jpg

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ այսօր՝ մարտի 11-ին, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Այսօր կալանավորվել է նաեւ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, եւ 8 անձ ձերբակալված են:

Քննվում է փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը։

--00—ԶՀ