Ո՜չ ցուլերի մասին խոսույթով, ոչ էլ շոր ու Արարատ փոխելով Բաքվին չես զսպի. Սյունիքի ծրագիրը սեղանին է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «ցուլերի» ու նոր Սահմանադրության մասին, ի նկատի ունի, թե պետք է զրկել Ադրբեջանին հարձակման միջազգային լեգիտիմությունից։ Այսինքն, ոչ թե հարձակումն է կանխվելու, այլ հարձակումից հետո, օրինակ ՄԱԿ-ում, դատապարտեն Բաքվին, ինչն ուղղակի ծիծաղելի է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի» հետ հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Նա ասում է, եթե շորերը փոխենք՝ հույս կա, որ չի հարձակվի։ Իսկ եթե ռեալ ենք խոսում, Սյունիքի հարցը հարյուր տարի առաջ էր դրվել։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն հարձակվել, ոչ մեր սահմանադրությանն են նայելու, ոչ էլ զինանշանի փոփոխությանը», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ