Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

սա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալվարդ Հերգնյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում կրկնակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ)։  Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

--00—ԼՀ