ՄՔԴ-ին միանալը հիանալի հիմք է ԵՄ-Հայաստան համագործակցության համար. Մարինա Կալյուրանդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Մարինա-Կալյուրանդ

Անկեղծ շնորհավորում եմ Հայաստանին 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։

«Դա օրենքի գերակայությանը երկրի հանձնառության հստակ ազդանշան է և հիանալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,-գրել է նա:

--00—ՅՄ