Ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանի նորեկ Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

i-v8nHr8X-X2-e1707847274556-750x375

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում շարունակվող ըմբշամարտի ԵԱ-ում։

Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տոնել։

Սա պատանի հայ ըմբիշի առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում։

--00—ՅՄ