Ալեն Սիմոնյանն ընտրվեց ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

Alen-Simonyan

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման արդյունքով ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ։

Ընտրությունը մեկնաբանելիս ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինն ասել է, որ աննախադեպ է, երբ ՀԱՊԿ անդամ որևէ պետության խորհրդարանի փոխնախագահ ընտրվում է ԽՎ հանձնաժողովի նախագահ։

«Դա խոսում է մեր հայ գործընկերների կողմից բարձր վստահության մասին», – ասել է նա։