«Arc Publications»-ի ներկայացուցիչները տպավորված են Հայաստանով․ հանդիպում՝ նախագահականում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Արմեն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է բրիտանական «Arc Publications» հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով:

Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ:

Անդրադառնալով «Arc Publications»-ի կողմից Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի երկլեզու՝ հայերեն և անգլերեն տարբերակի լույս ընծայմանը՝ նրանք նշել են, որ դա կարևոր քայլ է լինելու Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը ողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ: