Հնդկաստանի հետ հարաբերությունները ակտիվ զարգանում են․ նախարարի ելույթը միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

photo_2024-02-22_10-38-11

Հնդկաստանում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովին ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը։

Միջազգային համաժողովը, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք, մեկ հարկի տակ է միավորել գլոբալ և տարածաշրջանային պետական և ոչ պետական դերակատարներին՝ հնարավորություն տալով ծավալել բազմակողմանի երկխոսություն և համագործակցություն։

Այս տարվա համաժողովը մեկնարկել է «Հայ-հնդկական երկխոսություն» միջոցառմամբ, որի շրջանակում հանդես եմ  եկել բացման ելույթով։ Ընդգծել եմ Հնդկաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերությունների կարևորությունը, խոսել  երկու երկրների միջև գործընկերության խթանման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի մասին: Շեշտել եմ, որ վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են,  ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

--00—ՅՄ