Ադրբեջանը մարտական վարժանքներ է անում բարձրլեռնային ու խիստ ցրտի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

դ

Ադրբեջանում մարտական ուսումնավարժանքներ են անում «խիստ ցրտի պայմաններում» թեմայով։

Այդ երկրի ՊՆ-ից հայտնում են, որ ուսումնավարժանքների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները առաջադրանքներ են կատարել տեղանքի մակետի վրա և ձնագնացներով տակտիկական տեղաշարժեր իրականացրել բարձրլեռնային և սասատիկ ցուրտ պայմաններում։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ ուսումնավարժանքները իրականացվել են բարձր պրոֆեսիոնալիզմով։

 --00—ԼՀ