Դանակը ոսկորին է հասել, Փաշինյանը երկիրը մորթում է, ուժեղ դիմադրություն ենք ցույց տալու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

Իշխանությունը Սյունիքի պաշտպանության մասով հանցավոր անգործություն է ցուցաբերում, մասնակի մոբիլիզացիա պետք է իրականացվի։ Սյունիքը ադրբեջանցիներին հետաքրքիր է նաև տնտեսական տեսանկյունից, հսկայական հանքահումքային ռեուրսներ ունի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության խմբի համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Այդ իշխանությունը բանակից վախենում է, հասկանում է, որ զինծառայողների մեծ մասը գիտակցում է նրանք դավաճանական գործողություններ են իրականացնելու։ 44-օրյա պատերազմից առաջ մեր բանակի ստորաբաժանումները ութ մարտական կորպուսի համարժեք էին, հիմա չորսն է մնացել, իսկ Ադրբեջանը հինգ կորպուսը դարձրել է վեցը,  Քարվաճառի,  Բերձորի տարածքում նոր կորպուս է ստեղծել, երկու անգամ մեծ թվակազմով»,-ընդգծեց Չալաբյանը։

 Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու իշխանության որոշմանը Չալաբյանը ընդգծեց, որ  «Հայաքվեն» դիմադրելու է, թույլ չի տալու Սահմանադրության փոփոխություն լինի, այն ՀՀ անկախության վերջին օրն է լինելու։

«Փաշինյանը 4-րդ Հանրապետություն է ստեղծում, որը հայերինը չի լինելու, պայմանական Հայաստան է ուզում սարքել, դիմադրելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ մտքից հրաժարվեն։ Դանակը ոսկորին է հասել, երկիրը մորթում է, ուժեղ դիմադրություն ենք ցույց տալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան