Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

դես.

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։

Կարևորվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը։

--00—ԼՀ