Կապանում բախվել են Howo և «ԳԱԶ-53» բեռնատարները. կողաշրջված բեռնատարի վարորդը տեղափոխվել է ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

կկ

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Կապանի օդանավակայանի հարևանությամբ բախվել են «ԳԱԶ-53» և Howo մակնիշի բեռնատարները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԳԱԶ-53»-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 --00—ԱՊ