Կապանի օդանավակայանը շրջապատված չէ ադրբեջանցիների կողմից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Կապանի օդանավակայան

Սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե, իբր, ադրբեջանցի զինծառայողները շրջապատել են Կապանի օդանավակայանը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Կապանի ուղղությամբ բնագիծը օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, և այս պահին այն հայկական վերահսկողության ներքո է»,- հայտնեց քաղաքապետը։

--00--ԱԹ