Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

«Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում» Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հոսելով հայ-ռուսական հարաբերություններից, և իրենց ունեցած վերաբերմունքից։

«Եվ նրանք ռուսաստանցիներ են, իրենց այստեղ լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք էլ մեզ են սիրում: Մենք դարեր շարունակ այսպես ենք ապրել և դարեր շարունակ այսպես ենք ապրելու: Այդ պատճառով մենք նույնքան բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնակի բարձր բնույթը», - ասել է Պեսկովը:

--00—ԼՀ