Լիվերպուլը ոչ-ոքի խաղաց Մանչեսթեր Սիթիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

տտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի պաշտպան Ջոնս Սթոունզը։ Երկրորդ կեսի սկզբում՝ 50-րդ րոպեին, պատասխան գոլը խփեց մերսիսայդյան թիմի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը։

«Լիվերպուլը» 64 միավորով 2-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Արսենալը»։ «Մանչեսթեր Սիթին» 63 միավորով 3-րդ տեղում է։

--00—ԼՀ