Փաշինյանն Ալիևի «մորքուրի գանձն է», քանի նա կա՝ ամեն ինչ էլ հանձնելու է, պետք է դրա շուրջ մտածել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ դարձել է Ադրբեջանի «գործիքը», նա Իլհամ Ալիևի «մորքուրի գանձն է», որը ամեն ինչ հանձնելու է՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ ասել է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը։ 



Մեր զրուցակիցը հիշեցնում է վերջին ԱՄՆ Հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակված վերջին սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց բնակչության շուրջ 60%-ը չի կողմնորոշվել իր քաղաքական հայացքների առումով, ու նշում, որ սա ցուցանիշ է, թե ինչպիսի վերաբերմունք կա ձևավորված Փաշինյանի ու նրա իշխանության նկատմամբ։ Տաթև Հայրապետյանի կարծիքով, Հայաստանի շուրջ ընթացող զարգացումները կարելի է ու պետք է կանխել հանրային լայն կոնսոլիդացիայի շնորհիվ, որի համար աշխատանք է պետք։ 



Մանրամասները՝ տեսանյութում։